Պետության ծագման պատճառները


Նախնադարյան համայնական հասարակարգի երկարատև , բայց անշեղ զարգացման գործընթացում աստիճանաբար ստեղծվում էին նախադրյալներ նոր որակական վերափոխումների համար:Աշխատանքի գործիքների կատարելագործմանը համապատասխան մարդիկ ձեռք էին բերում նոր արտադրական հմտություններ, բարձրացնում էին աշխատանքի արտադրողականությունը,կուլտուրան , բարոյականությունը, հասարակության անդամների շահերը դառնում էին առավել բազմաբնույթ և հակասական:

Արտադրության նախնադարյան եղանակից որակապես նորին անցնելու գործում  կարևոր դեր է խաղացել աշխատանքի հասարակական բաժանումը,որը փոխարինեց տղամարդու և կնոջ միջև աշխատանքային ֆունկցիաների բնական բաժանումը: Աշխատանքի առաջին խոշոր հասարակական բաժանումը անասնապահության անջատումն էր հողագործությունից: Այնուհետև, հողագործությունից անջատվեց արհեստը: Ավելի ուշ առանձնանում են մարդկանց խմբեր` վաճառականներ,որոնք զբաղվում էին ապրանքափոխանակությամբ:

Աշխատանքի հասարակական բաժանումը և դրա հետ կապված աշխատանքի գործիքների կատարելագործումը խթանեցին աշխատանքի արտադրողականությունը:Այդ պայմաններում մարդն սկսեց ավելի շատ ապրանք արտադրել, քան անհրաժեշտ էր իրեն` ապրելու համար: Դրա հետևանքով առաջացավ հավելյալ արդյունք ,որն էլ վերջին հաշվով հանգեցրեց մասնավոր սեփկանության առաջացմանը:

Ինչպե՞ս էր դա տեղի ունենում: Հավելյալ արդյունքը հնարավորություն էր ստեղծում առանձին ընտանիքների, նրանց գլխավորների ,առաջին հերթին ավագանիների և զորապետների ձեռքերում կենտրոնացնելու աշխատանքի միջոցներ,ապրանքների պաշար, իսկ հետագայում նաև անջատ հողամասեր: Այսպես ծագեց մասնավոր սեփականությունը: հասարակությունն սկսեց տարբերակվել ըստ գույքային հատկանիշների: Առաջացան հարուստներ և աղքատներ,նրանց շահերը սկսեցին հակասել միմյանց: Առաջինները ձգտում էին ամրապնդել իրենց տնտեսական առավելությունները,մյուսները` փոփոխել իրենց կախյալ վիճակը:

Տնտեսկան այսպիսի պայմաններում իշխանության տոհմացեղային կազմակերպումը անզոր գտնվեց : Այն հարմարեցված չէր այնպիսի հասարակության գործեր կառավարելու, որում անհատների շահերը անհամատեղելի էին:Այդ իսկ պատճառով պահանջվում էր իշխանազոր այլ մարմին, որը կարողանար ապահովել հասարակության որոշ անդամների շահերի առավելությունը ի հաշիվ մյուսների: Այդպիսի պայմաններում հասարակական հարաբերությունների  կոորդինացումը կորցնում էր իր հավասարակշռությունը : Հասարակությունը,մարդկանց տնտեսապես անհավասար խմբերի / դասակարգերի/ տրոհվելու հետևանքով , օբյեկտիվորեն ծնում է իշխանության այնպիսի կազմակերպում ,որը պետք է մի կողմից պահպաներ ունևորների շահերը, իսկ մյուս կողմից` զսպեր հակասությունը նրանց և հասարակության տնտեսապես կախյալ վիճակում գտնվող մասի միջև: Հասարակությունից առանձնացված այդպիսի կազմակերպություն եղավ պետությունը: Հենվելով Լյուիս Մորգանի բազմամյա հետազոտությունների վրա`  Ֆ. Էնգելսը գրել է,որ տնտեսապես իշխող դասակարգը պետության շնորհիվ դառնում է նաև քաղաքապես իշխող դասակարգ :

Պետությունը հատուկ հասարակական կազմակերպություն է , որը ի տարբերություն նախնադարյան համայնական հասարակարգի իշխանության կազմակերպության ,բաղկացած է մշտապես  հասարակական գործերի կառավարմամբ զբաղվող հատուկ մարմիններից: Պետականորեն կազմակերպված հասարակության առաջին ձևը ստրկատիրական հասարակությունն էր , որը հիմնականում բաժանվում  էր ստրուկների և ստրկատերերի: Ստրկատիրական պետությունը ապահովում, զսպում և կոորդինացնում էր նրանց շահերի անհաշտելիությունը: Ստրկատրիրական պետության կառուցվածքը , գործունեության բովանդակությունը համապատասխանում էին այդ հասարակության զարգացման մակարդակին:

Վ.Ի.Լենինը գրել է, որ <<պետությունը դրսևորում և արգասիք է դասակարգային հակասությունների անհաշտելիությն,որոնք օբյեկտիվորեն   չեն կարող հաշտեցվել>>:

Էնգելսը հիշատակում է պետության ծագման երեք հիմնական ձևեր` աթենական,հռոմեական և հին գերմանական: Աթենականը  պետության ծագման ամենամաքուր, ամենադասական ձևն է ,քանի որ պետությունը ծագում է անմիջապես ցեղային կարգի ներսում զարգացող դասակարգային հակադրություններից:

Հռոմում պետության կազմավորումն արագացվեց հռոմեկան  տոհմային ազնվականության /պատրիկների / դեմ հռոմեական տոհմերից դուրս ապրող իրավազուրկների պլեբեյների պայքարով:

Հին գերմանական պետության առաջացմանը ,ինչպես նշում է Ֆ. Էնգելսը ,զգալիորեն նպաստել է ուրիշների ընդարձակ տարածքների նվաճումը ,որոնց վրա իշխելու համար ցեղային կազմակերպությունը հարմար չէր:

Автор: Հովսեփ Գևորգյան

Հայ իրավունքի ծագումը


Իրավունքը հայ հասարակության պատմության մեջ ծագել է նույն այն պատճառների և պայմանների ուղով ինչ որ պետությունը: Պետաության և իրավունքի ծագման գործընթացները ընթանում են զուգահեռ: Միաժամանակ տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր պատմական ժամանակաշրջաններում իրավունքի ծագումը ունեցել է իր առանձնահատկությունները: Յուրաքանչյուր հասարակության տնտեսական և սոցիալական կյանքը պահանջում է արտադրության, բաշխման և նյութական բարիքների սպառման մեջ ընդգրկված մարդկանց գործունեության, նրանց վարքի կանոնակարգում: Այս խնդիրը լուծվում է սոցիալական նորմերի օգնությամբ: Նախնադարյան հայկական հասարակությունում (ինչպես նաև այլ ժողովուրդների) դրանք հիմնականումսովորույթներն էին:

Հասարակության սոցիալական շերտավորումը, հասարակության մեջ իրենց շահերով և հետաքրքրություններով տարբեր սոցիալական խմբերի ի հայտ գալը հանգեցնում են նրան, որ նախնադարյան տոհմատիրական համակարգի սովորույթներն այլևս ի վիճակի չեն լինում լուծել այս խնդիրը, կատարել իրենց համակարգավորիչ դերը: Որակապես նոր սոցիալ-տնտեսական պայմանները պահանջում են պետության կողմից սահմանված կամ թույլատրվծ և պետության կողմից պաշտպանվող նոր համապարտադիր նորմեր:

Իրավունքի, ինչպես և պետության ծագումը հեշ չի կատարվել, այն տևել է հարյուրամյակներ: Այդ պատճառով տեսականորեն, սխեմատիկ շարադրել իրավունքի ծագումը Հայաստանում անհնար է: Ինչպես Հայաստանում, այդպես էլ տարբեր երկրներում այդ գործընթացը, թեև ընդհանուր օրինաչափություններով, ունեցել է աբցյալի և ներկայի մտածողներին, հին ու նոր աշխարհի գիտնականներին: Իրավունքի ծագման վերաբերյալ գոյություն ունեն տարբեր տեսություններ, որոնք մեծ մասամբ սերտորեն կապված են պետության ծագման մասին գոյություն ունեցող տեսությունների հետ: Դրանցից առավել հայտնի և տարածվածներն են. աստվածային, բնական, պատմական, նորմատիվային, մարքսիստական տեսությունները:
Հայոց իրավունքի և իրավական մտքի պատմության սկզբնաղբյուրներն իրենց արմատներով գնում են խորը հնադար: Դրանց համառոտ շարադրանքից երևում է, որ հնում և միջնադարում հայ ժողովրդի իրավունքը և իրավական միտքը պատմականորեն ունեցել է իր իրավական աղբյուրները: Այդ աղբյուրներն են.

  1. սովորույթը կամ սովորութային իրավունքը
  2. կանոնական կամ եկեղեցական իրավունքը
  3. օտար իրավունքի ռեցեպցիան (Մովսեսական օրենքները, Ասորահռոմեական դատաստանագիրքը, բյուզանդական զինվորական օրենքը, հռոմեակաբյուզանդական և այլ իրավունքներ)
  4. ազգային դատաստանագրքեր (Դավիթ Ալավկա որդու կանոնները, Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագիրքը»)
  5. իրավահայտ աղբյուրները, այսինքն հայ և օտար պատմագիրների աշխատությունները, վիմագիր տարեգրերն ու նյութական մշակույթի այլ հիշատակարանները:

Սովորույթներ

Հին պետությունների օրենսդրական ժողովածուները հիմնականում կազմված են սովորութային իրավունքի փոխառումերնից: Այդպիսին են Բաբելոնի «Համմուրաբի թագավորի օրենքները», Հին Հռոմի «12 աղյուսակները», Հին Հունաստանի «Սոլոնի օրենքները» և այլն: Հնում հայերի համար օրենքը, փաստորեն, նույն պարտադիր սովորույթն էր: Դա պարզորոշ կերպով արձանագրված է հին հայկական մատենագիրների մոտ, որոնք շատ հաճախ էին կիրառում «օրենքը նախնեաց», «կարգ նախնեաց» և նման այլ արտահայտություններ, որոնք ըստ էության նշանակել են մի բան՝ սովորութային իրավունք: Սովորութային նորմերն իրավունքի աղբյուր են եղել նաև միջնադարյան Հայաստանում:

Եկեղեցական կանոնների ժողովածուներ

     Հիմնական հոդված ՝ Հայ եկեղեցական իրավունք:

Քրիստոնեությունը 4-5-րդ դարերից սկսած Հայաստանում սկսում են որպես իրավունքի աղբյուր ձևավորել եկեղեցական կանոնների ժողովածուները: Դրանք վաղ միջնադարյան Հայաստանի ամենահին գրավոր աղբյուրներն են: Սկզբնական շրջանում այդ կանոնները դավանաբանական թեզերի ու բարոյագիտական նորմերի համախմբումներ էին: Հետագայում հետզհետե ընդգրկվում են նաև հասարակական հարաբերությունների կարգավորման որոշ շրջանակներ և համակվում են իրավական նորմերի բնույթով: Միջնադարյան Հայաստանում գործող եկեղեցական կամ կանոնական իրավունքն արդեն 8-րդ դարից դառնում է կանոնադրությունների հավաքածու:

Օտար իրավունքի ռեցեպցիա (օրենք)

   ՝ Օտար իրավունքի ռեցեպցիան հայ իրավուքում:

Հայ իրավունքի պատմության մեջ «օրենքը»՝ որպես սովորութային իրավունքի նորմերից տարբեր մի հասկացություն, հանդես է գալիս, երբ Հայաստանում սկսվում են օտար օրենսգրքերի, ինչպես օրինակ մովսեսական, ասորահռոմեական և, մանավանդ, բյուզանդական օրենքների մասնակի կիրառումը, և երբ դրա հետևաքով էլ առաջանում է տեղական ազգային օրենսգիրք կամդատաստանագիրք կազմելու անհրաժեշտությունը: Ազգային դատաստանագրերը, բնականաբար, իրենցից ներկայացնում էին օտար օրենքների և տեղական սովորութային իրավունքի համաձուլվածք: Օտար իրավունքի առնչությամբ հարկ է նշել, որ նրա փոխառումը, այսինքն ռեցեպցիան, հիմնականում կատարվել է 2 ճանապարհով. բնական եղանակով, երբ հայ հասարակությունը գնահատելով իրավունքի այս կամ այն օտար աղբյուրի արժանիքները, կամովին ներմուծել է այն և պարտադրանքի եղանակոով, երբ օտար նվաճողները հայերին հարկադրել են ընդունել իրենց օրենքները:

Ազգային դատաստանագրքեր

Հայկական դատաստանագրեր:

Բնականաբար, հայոց իրավունքի համար աղբյուր են եղել նաև հայոց ազգային դատաստանագրերը՝ Դավիթ Ալավկա որդու կանոնները, Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլիդատաստանագրքերը:

Իրավահայտ աղբյուրներ (մատենագիրների աշխատանքներ)

Հայոց իրավունքի համար աղբյուրագիտական արժեք ունեն հայ և օտար դասական մատենագիրների՝ Ստրաբոնի, Քսենոփոնի, Դիոն Կասիոսի, Խորենացու, Բուզանդի, Ագաթանգեղոսի, Շիրակացու և այլոց թողած ժառանգությունը: Նրանց գործերում տեղեկություններ են պահպանվել վաղ շրջանի հայ իրավունքի պատմության վերաբերյալ: Միաժամանակ հենց այդ տեղեկություններն են իրավունքի աղբյուրի նշանակություն ձեռք բերել հետագայի համար: Հենց այդ պատճառով հայ և օտար պատմիչների գործերը, վիմագիր տարեգրություններն ու նյութական մշակույթի այլ հիշատակարանները հայոց իրավունքի իրավահայտ աղբյուրներ են:

Իրավունքի հոգեբանական տեսություն


Այս տեսությունը մեծ տարածում գտավ XX դարի սկզբին,ռուս նշանավոր գիտնական Լ.Ի. Պետրաժիցկու հիմնարար հայացքներում , իսկ հետո նաև արտասահմանյան այլ հեղինակների աշխատություններում(Դյուիի, Մերիլլի, Ռոսսի, Էլլիոտի և այլն):

Պետրաժիցկին գտնում էր ,որ էմպիրիկ (փորձապաշտ) գիտությունն ուսումնասիրում է կեցության երկու տեսակ` ֆիզիկական և հոգեկան: Իրավունքը որպես այդ կեցության երևույթներից մեկը,պատկանում է հոգեկան աշխարհին և իրենից ներկայացնում է մարդկանց իմպերատիվ-որոշիչ(պարտադիր-հավակնոտային) ապրումներ:Մարդկային արարքները կարող են լինել ազատ և կաշկանդված: Պետրաժիցկին կամքի ներքին կաշկանդվածության գիտակցումը,մարդու վարքըա նվանում է բարոյական գիտակցություն:Դա բարոյական պարտադրողականության գիտակցությունն է : Նրա հիմքում ընկած են  հատուկ հույզեր, որոնք մարդ վերապրում է որպես ազատության ներքին խոչընդոտ, և որոնք մարդուն մղում են որոշակի գործողություների: Նորմերը, որպես ամբողջատիրական արգելքներ և թելադրանքներ , միայն այդ ապրումների  արտացոլումներն են:

Հոգեբանական տեսությունը տարբերում է բարոյական պարտքը` որպես իրավական  պարտականություն  և բարոյական պարտքը` որպես բարոյական պարտականություն : Եթե մեր պարտքը բարոյական գիտակցության մեջ պատկերանում է որպես ուրիշ մարդու հետ կապված, հոգեբանորեն նրան ամրացված, որպես իրեն պատկանող ,իսկ այդ ուրիշը հավակնություն ունի մեր պարտքի ,մեր կողմից պարտականության կատարման նկատմամբ ,ապա այդ դեպքում  խոսքը վերաբերում է իրավաբանական պարտքին : Իսկ եթե պարտքը մենք պատկերացնեում ենք ուրիշին չպատկանող ,իսկ այդ ուրիշը չի հավակնում մեր կողմից մեր պարտքի կատարման նկատմամբ ,ապա այս դեպքում առկա է բարոյական պարտականությունը :

Իրավական ապրումների հիմքում ընկած են պարտքի հատկանշային (հավակնող)հույզերը ,իսկ բարոյականի հիմքում ` միայն իմպերատիվ (պարտադիր,բայց ոչ հավակնող ) բարոյական հույզերը:Եթե իրավական ոլորտում սովորական է իրավունքների վաճառքը,ապա բարոյական ոլորտում այն անիմաստ է:Եթե իրավական ոլորտում անհրաժեշտ է տարբերել սուբյեկտների և օբյեկտների զույգային բնույթը (ով է պարտավոր և ինչ է պարտավոր, ով հավակնություն ունի կատարելու պարտականությունները և ինչի իրավունք ունի նա), ապա բարոյականության ոլորտում կարևոր է իմանալ  ով է պարտավոր(սուբյեկտը) և ինչ է պարտավոր(օբյեկտը): Այդ պատճառով էլ իրավունքը տարբերվում է նաև ապացուցելիությամբ և ենթրկվում է վերահսկողության:

Պետրաժիցկին իրավունքը բաժանում է ինքնավարի (կամ ինուիտիվի) և դրականի : Ինքնավար իրավունք առաջանում է խղճի ներքին <ձայնի> կանչով իրագործվող ապրումներ : Դրական իրավական պատկերացումը գոյություն ունի այն ժամանակ,երբ այն հիմնված է ուրիշի հեղինակության վրա,արտաքին նորմատիվ ակտի վրա : Ինքնավար իրավունքը կրում է անահտական- ազատ  և փոփոխական -տարատեսակ բնույթ : Իսկ դրական իրավունքը ի վիճակի է ստեղծել իրավունքի բոլոր սուբյեկտների համար պարտադիր իրվական նախադրյալներ:

Պետրաժիցկին հիմնավորում է , որ իրավունքը կատարում է բաշխիչ և կազմակերպական հասարակական ֆունկցիաներ : Բաշխիչ  ֆունկցիաների բովանդակությունն արտահայտվում  է նրանում , որ իրավական հոգեբանությունը անհատների և նրանց միավորների միջև բաշխում է տարբեր նյութական բարիքներ ,ինչպես նաև քաղաքացիների օժտում է իդեալական բարիքներով անձի անձեռնմխելիությամբ,խղճի ազատությամբ ,խոսքի ազատությամբ և այլն : Սուբյեկտներին կառավարման լիազորություններով օժտելը իրավունքի կազմակերպական ֆունկցիայի  էությունն է :

Նոյեմբերի 17-ը` Ուսանողության միջազգային օր


Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհը նշում է Ուսանողության միջազգային օրը։ Այն նշում են աշխարհի տարբեր երկրներում:

1939թ. հոկտեբերի 28-ին ուսանողներները օկուպացված Չեխոսլովակիայում դուրս էին եկել ցույցի: Սակայն ֆաշիստ օկուպանտների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը: Յանի թաղման օրը, նոյեմբերի 15-ը ևս վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին:

1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և մոտ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը, ըստ որոշ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։ Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա հիմնվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։

Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր։

Այսօր արդեն նոյեմբերի 17-ը համարվում է ուսանոցների խորհրդանշական համախմբման օր:

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում նույնպես տոնում են Ուսանողության միջազգային օրը:

Սևրի պայմանագրի հիմնական էությունը և առնչությունը Հայկական հարցի հետ


Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916թ. Սայքս-Պիկոյի պայմանագիր դրույթներն ու տերությունների 1920թ. Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումները: Պայմանագիրը բաղկացած էր 13 մասից և 433 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին: Սևրի հաշտության պայմանագրի համաձայն` Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո: Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից: Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը: Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը: Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի Լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային: Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար:

Սևրի հաշտության պայմանագրի «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները` Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ: Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ` տեղում: Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ` համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում: Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին: Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915թ. օրենքը: Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից: Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում էր իր և օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն` 1914թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար: Պատիժներ մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը` ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր հանձնել նաև այդ մարդկանց, ինչպես նաև նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը 1914թ. օգոստոսի 1-ին»: Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի [[Սև ծով: Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով: Եվ քանի որ դեռևս հայտնի չէր` Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն:

Հայաստանի արևմտյան սահմանն ըստ Վ. Վիլսոնի նախագծի
Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս: Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920թ. սեպտեմբերին, իակ պրեզիդենտն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին: Նրա որոշման համաձայն` Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը` ներառյալ նավահանգիստը: Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 100 հազար կմ2: Միավորելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ` հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար քառակուսի կմ տարածություն` դեպի Սև ծով ելքով:

Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժոովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք: Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա: Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը: Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ` այն ոչնչացնելու մտադրությամբ: Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը: Դա իր արտահայտությունը գտավ 1923թ. Լոզանի պայմանագրում (Լոզանի կոնֆերանս, 1922-23թթ.): Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավուքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով: Ավելին` նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները` Կարսը, Արդահանը, Սուրմալուն: Դա Թուրիքայի լիակատար հաղթանակն էր: Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ, որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի: Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես հուշագիր` Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին

Автор: Հովսեփ Գևորգյան

Հեղինակային իրավունք


Հեղինակային իրավունքի հասկացությունը ծագել է Բրիտանիայում 1710 թվականին Աննայի օրենքով։ Այն սահմանել է հեղինակի աշխատանքի ՝ աշխատանքը բազմացնելու իրավունքի սեփականատեր լինելն ու այդ հեղինակային իրավունքի համար ֆիքսված տերմինի հասկացությունը։ Այն ստեղծվել է որպես ուսումը խրախուսող ակտ, քանի որ այդ ժամանակներում նկատվել էր, որ հրատարակիչները վերատպում են հեղինակների աշխատանքներն առանց նրանց համաձայնության՝ մեծ վնաս պատճառելով նրանց և հաճախ կործանելով նրանց ու նրանց ընտանիքները։ Այդ առումով հեղինակային իրավունքը, նախևառաջ, ստեղծվել էր այն նպատակով, որ հեղինակները որոշակի վերահսկողություն ունենան իրենց աշխատանքների տպագրության նկատմամբ և ստանան որոշակի ֆինանսական փոխհատուցում, որպեսզի դա խթանի նրանց գրելու նոր գրքեր և, այդպիսով, նպաստի մտքերի և ուսման հոսքին։ Ինչպես նշվում է բուն ակտում՝ ուսյալ մարդկանց խրախուսելու նպատակով, որպեսզի նրանք կազմեն ու գրեն օգտակար գրքեր։

Աննայի օրենքը հեղինակային իրավունքի մասին առաջին իսկական օրենքն էր, և այն իրավունքներ տվեց հեղինակներին սահմանափակ ժամանակով՝ տասնչորս տարով, բոլոր հրատարակված աշխատությունների համար, որից հետո հեղինակային իրավունքի ժամկետը լրանում էր։ Հեղինակային իրավունքը գրքերի և քարտեզների հրատարակման իրավունքը կարգավորող իրավական ակտից վերաճել է մի օրենքի, որն ազդում է ժամանակակից գրեթե բոլոր արտադրությունների վրա՝ ձայնագրություններից մինչև ֆիլմեր, լուսանկարներ, համակարգչային ծրագրային ապահովում ու ճարտարապետական աշխատանքներ։ Հետագայում ԱՄՆ սահմանադրության հեղինակային իրավունքին վերաբերող հոդվածը (1878 թ.) սկզբնավորեց հեղինակային իրավունքին վերաբերող օրենսդրությունը` Գիտության առաջընթացին նպաստելու համար… սահմանափակ ժամանակով ապահավելով հեղինակների… բացառիկ իրավունքն իրենց… աշխատանքների նկատմամբ։

Հեղինակային իրավունքը որոշակի ժամանակաշրջանով բացառիկ իրավունք է վերապահում օրիգինալ աշխատանքի հեղինակին այդ աշխատանքի նկատմամբ՝ ներառյալ դրա հրատարակումը, տարածումը և հարմարեցումը (adaptation)։ Այդ ժամանակաշրջանից հետո աշխատանքը դառնում է հանրության սեփականություն։ Հեղինակային իրավունքը վերաբերում է ցանկացած արտահայտելի գաղափարի կամ տեղեկության, որը գոյություն ունի, դիսկրետ է և ֆիքսված է միջավայրում։ Որոշ օրենքներով ճանաչվում է նաև աշխատանքի հեղինակի բարոյական իրավունքը, ինչպիսին է որպես աշխատանքի հեղինակ նշվելու իրավունքը։ Օրենսդրության մեջ հեղինակային իրավունքը, պատենտների և ապրանքանիշերի հետ, ընդգրկված է մտավոր սեփականություն ընդհանրական տերմինի մեջ։

Ըստ ԱՄՆ Սահմանադրության հեղինակային իրավունքի նպատակներից է՝ «նպաստել գիտության և օգտակար արվեստների առաջընթացին՝ սահմանափակ ժամանակով բացառիկ իրավունք վերապահելով հեղինակներին… »

Միջազգայնորեն ընդունված օրենքներով հեղինակային իրավունքն ուժի մեջ է հեղինակի մահից հետո 50-100 տարվա ընթացքում կամ ավելի կարճ ժամանակաշրջանում անանուն հեղինակենրի կամ համահեղինակների համար։ Որոշ իրավական համակարգեր պահանջում են հեղինակային իրավունքի գրանցման ֆորմալ արարողակարգ, սակայն դրանց մեծ մասը ճանաչում է հեղինակային իրավունքը ցանկացած ավարտուն աշխատանքի նկատմամբ՝ առանց ֆորմալ գրանցման։ Ընդհանուր առմամբ, հեղինակային իրավունքը քաղաքացիական իրավունքի առարկա է, սակայն որոշ դեպքերում կիրառվում են քրեական պատժամիջոցներ։

Իրավական համակարգերի մեծ մասը ճանաչում է հեղինակային իրավունքի սահմանափակումները՝ թույլատրելով արդար օգտագործում՝ տրամադրելով հեղինակային իրավունքի բացառիկություններ և որոշակի իրավունքներ տալով օգտագործողներին։ Ինտերնետի, թվային միջավայրերի և համակարգչային ցանցային տեխնոլոգիաների (օրինակ՝ նման առ նման ֆայլերի համօգտագործումը) զարգացումը ստիպել է փոփոխություններ մտցնել այդ բացառությունների մեջ, նոր դժվարություններ է առաջացրել հեղինակային իրավունքի կիրառման համար և լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծել հեղինակային իրավունքի հիմնավորման սկզբունքների համար։ Միաժամանակ, այն ընկերությունները, որոնք մեծ տնտեսական կախման մեջ են գտնվում հեղինակային իրավունքից, ձգտել են ընդլայնել ու տարածել իրենց հեղինակային իրավունքները՝ փորձելով ապահովել լրացուցիչ օրենսդրական և տեխնոլոգիական աջակցություն։

Հեղինակային իրավունքին վերաբերող օրենքները որոշ առումով ստանդարտացվել են միջազգային կոնվենցիաների միջոցով, ինչպիսին են Բեռնի կոնվենցի և Հեղինակային իրավունքի համընդհանուր կոնվենցիան։ Այս բազմակողմ համաձայնագրերը վավերացվել են գրեթե բոլոր երկրների կողմից, և Եվրամիության ու Առևտրի համաշխարհային կազմակերպության նման միջազգային կազմակերպությունները պահանջում են իրենց անդամ երկրներից ենթարկվել դրանց պահանջներին։ Թեև տարբեր երկրների մտավոր սեփականության մասին օրենքների միջև կա որոշակի համապատասխանություն, յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական օրենքներն ու կանոնները հեղինակային իրավունքի մասին(տես Քաղ. օր,հոդված`  1100-1143 )։ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունն իր կայքէջում ամփոփում է իր անդամ երկրներից յուրաքանչյուրի մտավոր սեփականության մասին օրենքները։


Автор: Հովսեփ Գևորգյան

Անհատի իրավունքների իրական լինելը,նրա ազատ զարգացման ապահովումը


Սոցիալ-քաղաքական կյանքում մարդու ազատությունը հանդես է գալիս ,որպես նրա իրավունք: Իրավական պետությունը ճանաչում է անհատի որոշակի ոլորտի ազատություն,որի սահմաններում պետության միջամտությունն  անթույլատրելի է : Պետական իշխանության << չմիջամտելու >> պարտականությունը համապատասխանում է այն պահպանելու անհատի պահանջի իրավունքին : Տվյալ իրավունքը խախտելու դեպքում ,այն ապահովվում է  դատական պաշտպանությամբ: Այսպիսի պայմաններում փաստացի ազատությունը վեր է ածվում ազատության իրվունքի: Իրավունքը դառնում է ազատության համընդհանուր ընդգրկում և նրան հավասար չափ: Նրա իրական  արտահայտման ժամանակ գործում է .<<Այն ամենը ինչ արգելված չէ անհատին`  թույլատրվում է և հակառակը>>, — <<Այն ամենը, ինչ  թույլատրված չէ իշխանությանը` արգելվում է >> բանաձևի համաձայն:

Անհատի ազատության իրավական բնույթը դրսևորվում է հասարակական  կյանքի տարբեր ոլորտներում : Ժամանակակից ժողովրդավարական պետությունում ազատության օբյեկտիվ իրավունքը մարմնավորվում է անհատի` իր կոնկրետ բովանդակությամբ բազմազան սուբյեկտիվ իրավունքների մեջ: Բայց դրանցում գլխավորը իր ` անհատի շահերի օգտին պետության կողմից դրական գործողություններ կատրելու իրվունքն է ` անձեռնմխելիության ,կրթության, սոցիալական ապահովության, և դատական պաշտպանության ,պետության տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու իրավունքները և այլն:

Անհատի ազատության, զարգացածության  և երաշխավորվածության աստիճանը պայմանավորված է պետականության իրավական սկզբունքների հասունությամբ ,օբյեկտիվ սոցիալ- պատմական,տնտեսական ,հոգևոր նախադրյալներով:

Автор: Հովսեփ Գևորգյան

Պետության տիպաբանությունը


Կոնկրետ պատմական ժամանակաշրջանի պետության առանձնահատկությունները սահմանվում են հասարակության զարգացման վիճակով և մակարդակով: Չփոխելով իր ձևական հատկանիշները / տարածք, հրապարակային իշխանություն, ինքնիշխանություն/  պետությունը հասարակական զարգացմանը զուգընթաց ենթարկվում է լուրջ փոփոխությունների: Փոխվում են կառավարման բովանդակությունն ու եղանակները,նպատակները,խնդիրներն ու սոցիալական ուղղվածությունը:  Պետականության բնույթի և պետական կառուցվածքի վրա ազդում են բնակչության ազգային կազմը,նրա մշակույթի առանձնահատկությունները,տարծքի չափերը,աշխարհագրական դիրքը, ժողովրդի մեջ արմատացած սովորություններն  ու ավանդույթները, կրոնական հայացքները և այլ գործոններ:

Տարբեր ժողովուրդների մոտ տարբեր պատմական ժամանակաշրջաններում  պետականորեն կազմակե պված հասարակական զարգացման պատմական ժամանկների առանձնահատկությունները այդուհանդերձ թույլ են տալիս բացահայտելու տվյալ ժամանակաշրջանի բոլոր պետությունների համար բնութագրական հիմնական ընդհանուր գծերը: Այդպիսի ընդհանրացման առաջին փորձերը , չնայած պետական շինարարության պատմական փորձի բացակայությանը,արել են Արիստոտելը և Պոլիբիոսը:

Արիստոտելը գտնում էր,որ պետության սահմանազատման հիմնական չափանիշներն են .1. պետության մեջ իշխողների քանակը, 2. պետության կողմից իրականացվող նպատակը: Առաջին հատկանիշով նա տարբերակում էր մեկի կառավարումը, մի խումբ մարդկանց կառավարում, և մեծամասնության կառավարում: Ըստ երկրորդ հատկանիշի բոլոր պետությունները բաժանվում էին ճիշտ / նրանցում հասկանում են ընդհանուր բարօրություն/ և սխալ / նրանցում հետապնդվում են մասնավոր նպատակներ/ պետությունների: Արիստոտելը պետությունների գլխավոր տարբերությունը տեսնում էր նրանում , թե նրանցում ինչ տեղ է զբաղեցնում մարդը,ինչ չափով է պետությունը ապահովում յուրաքանչյուրի ազատությունն ու անհատական շահերը:

Պոլիբիոսը ասում էր,որ պետության զարգացումը , նրա տիպերի / տարատեսակների/ փոփոխությունը բնության կողմից սահմանված բնական գործընթաց է: Պետությունը զարգանում է ըստ անսահման շրջանի , որն ընդգրկում է ծագման, կազմավորման, ծաղկման, անկման և վերացման փուլերը: Այս փուլերը փոխանցվում են մեկը մյուսինև ցիկլը կրկնվում է նորից: Պոլիբիոսը գտնում էր,որ պետության զարգացումը ,նրա նորացումը և փոփոխվելը փակ շրջան է: Պատմությունը վկայում է,որ ցիկլայնությունը հասարակության պետական-կազմակերպական զարգացման օրինաչափ գործընթաց է: Շատ պետություններ օբյեկտիվորեն անցել են ծագման, կազմավորման ,ծաղկման և անկման փուլերը, բայց հետո վերածնվել են նոր , առավել կատարյալ պետականության ձևով , մյուսները դուրս են ընկել զարգացման փակ շրջանից և դարձել պատմության սեփականությունը / Բաբելոն, Ուրարտու, Աթենք, Հռոմ, Սպարտա և այլն/: Այդուհանդերձ Պոլիբիոսի հայացքներում գլխավորն այն է , որ պետության զարգացման փուլերի փոփոխման հիմքում նա դնում էր  պետական իշխանության և մարդու հարաբերակցության փոփոխությունը:

Անցյալի առաջադեմ մտածողները որոնում էին հասարակության զարգացման այնպիսի ուղիներ,որոնցում պետությունը հանդես գար որպես սոցիալական արդարության հաստատման գլխավոր գործիք: Այս սկզբունքային դրույթից էր ելնում առաջադեմ քաղաքական-իրավական միտքը, պետության տիպաբանությունը սահմանելիս : Սակայն  այդ պրոբլեմի նկատմամբ միասնական տեսակետ չի եղել: Այդ արտակարգ բարդ և ոչ միանշանակ հասարակական երևույթի գնահատման գիտական մոտեցումների բազմազանությունը պետության տիպաբանության կոնցեպտուալ բազմակարծության օբյեկտիվ հիմք հանդիսացավ:

Автор: Հովսեփ Գևորգյան

Իրավունքը և կրոնը


Մարդկային հասարակության զարգացման որոշակի փուլերում կրոնական / կանոնական/ իրավունքը խաղացել է էական դեր ,հատկապես այն երկրներում,ուր կրոնը ճանաչվում էր պետական ինստիտուտ: Միջնադարյան շրջանը մեզ տալիս է ոչ քիչ նմանատիպ օրինակներ: Եկեղեցական իրավասությանն էին վերաբերում ամուսնա-ընտանեկան ,գույքային և նույնիսկ քրեական իրավահարաբերությունների մեծ մասը: Աշխարհիկ դատարնների և  պետության իրավաստեղծ գործունեության դերի բարձրացմամբ կանոնական իրավունքի գործունեության ոլորտը նեղանում է: Օրինակ , <<1917թ. Կանոնական իրավունքի օրենսգիրքը>>, որը հրատարակել է Բենեդիկտ 15-րդ պապը, հիմնականում կարգավորում էր ներեկեղեցական գործերը: Սույն օրենսգրքում բովանդակվող նորմերը կարելի էր քննարկել միայն այն չափով , որ չափով որ նրանք այս կամ այն պետության կողմից ճանչվում էին պարտադիր:

Ներկայումս արաբական մի շարք երկրներում իրավունքի տարածված աղբյուր է համարվում մուսուլմանական կրոնական հայցքները: Մուսուլմանական իրվունքը նշանակալիորեն տարբերվում է մյուս բոլոր իրավական համակարգերից : Այն իրենից ներկայացնում է իսլամի կրոնի կողմերից մեկը:

Այս կրոնի էությունը կայանում է նրանում , որ այն. առաջին, սահմանում է դոգմաներ և ճշտում ,թե ինչին պետք է հավատան մուսուլմանները և երկրորդ, պատվիրում է հավատացյալներին` թե ինչ պետք է անեն և ինչ պետք է չանեն: Այսպես կոչված <<Շար>> կամ <<Շարիաթ>> -ը  այն է ,ինչ կոչում են մուսուլմանական իրավունք: Այդ իրավունքը ցույց է տալիս մուսուլմանին,ինչպես պահի իրեն կրոնին համապատասխան:

Մուսուլմանական իրավունքի հիմքում ընկած են չորս աղբյուրներ.

ա. սուրբ Ղուրան ,այն բաղկացած է Ալլահի ասացվածքներից ,որոնք ուղղված են նրա մարգարեներից վերջինին ու Մուհամմեդի պատգամաբերերին,

բ. Սուննա` Մուհամմեդի գործողություններին և ասույթներին վերբերող ,ավանդական կանոնների ժողովածու է` վերարտադրված մի շարք միջնորդների կողմից,

գ. Իջմա` Ղուրանի դրույթների կոնկրետացումը խոշոր իսլամագետ գիտնականների մեկնաբանությամբ,

դ. Կիյաս`  դատողություններ մուսուլմանների կյանքի այն երևույթների համանմանությամբ,որոնք ընդգրկված չեն  մուսուլմանական իրվունքի նախորդ աղբյուրներում: Այդպիսի դատողություններին տրվում է օրինական , համապարտադիր բնույթ:

Չնայած հասարակական հարաբերությունների կարգավորման գործում մուսուլմանական իրավունքի նշանակալից դերին , վերջին ժամանակներս մուսուլմանական շատ երկրներում առավել լայնորեն են օգտագործվում իրավունքի այնպիսի աղբյուրներ,ինչպես իրավական սովորույթը և նորմատիվ իրավական ակտը/օրենսդրությունը/  :

Պետության ծագման պատճառները


Նախնադարյան համայնական հասարակարգի երկարատև , բայց անշեղ զարգացման գործընթացում աստիճանաբար ստեղծվում էին նախադրյալներ նոր որակական վերափոխումների համար:Աշխատանքի գործիքների կատարելագործմանը համապատասխան մարդիկ ձեռք էին բերում նոր արտադրական հմտություններ, բարձրացնում էին աշխատանքի արտադրողականությունը,կուլտուրան , բարոյականությունը, հասարակության անդամների շահերը դառնում էին առավել բազմաբնույթ և հակասական:

Արտադրության նախնադարյան եղանակից որակապես նորին անցնելու գործում  կարևոր դեր է խաղացել աշխատանքի հասարակական բաժանումը,որը փոխարինեց տղամարդու և կնոջ միջև աշխատանքային ֆունկցիաների բնական բաժանումը: Աշխատանքի առաջին խոշոր հասարակական բաժանումը անասնապահության անջատումն էր հողագործությունից: Այնուհետև, հողագործությունից անջատվեց արհեստը: Ավելի ուշ առանձնանում են մարդկանց խմբեր` վաճառականներ,որոնք զբաղվում էին ապրանքափոխանակությամբ:

Աշխատանքի հասարակական բաժանումը և դրա հետ կապված աշխատանքի գործիքների կատարելագործումը խթանեցին աշխատանքի արտադրողականությունը:Այդ պայմաններում մարդն սկսեց ավելի շատ ապրանք արտադրել, քան անհրաժեշտ էր իրեն` ապրելու համար: Դրա հետևանքով առաջացավ հավելյալ արդյունք ,որն էլ վերջին հաշվով հանգեցրեց մասնավոր սեփկանության առաջացմանը:

Ինչպե՞ս էր դա տեղի ունենում: Հավելյալ արդյունքը հնարավորություն էր ստեղծում առանձին ընտանիքների, նրանց գլխավորների ,առաջին հերթին ավագանիների և զորապետների ձեռքերում կենտրոնացնելու աշխատանքի միջոցներ,ապրանքների պաշար, իսկ հետագայում նաև անջատ հողամասեր: Այսպես ծագեց մասնավոր սեփականությունը: հասարակությունն սկսեց տարբերակվել ըստ գույքային հատկանիշների: Առաջացան հարուստներ և աղքատներ,նրանց շահերը սկսեցին հակասել միմյանց: Առաջինները ձգտում էին ամրապնդել իրենց տնտեսական առավելությունները,մյուսները` փոփոխել իրենց կախյալ վիճակը:

Տնտեսկան այսպիսի պայմաններում իշխանության տոհմացեղային կազմակերպումը անզոր գտնվեց : Այն հարմարեցված չէր այնպիսի հասարակության գործեր կառավարելու, որում անհատների շահերը անհամատեղելի էին:Այդ իսկ պատճառով պահանջվում էր իշխանազոր այլ մարմին, որը կարողանար ապահովել հասարակության որոշ անդամների շահերի առավելությունը ի հաշիվ մյուսների: Այդպիսի պայմաններում հասարակական հարաբերությունների  կոորդինացումը կորցնում էր իր հավասարակշռությունը : Հասարակությունը,մարդկանց տնտեսապես անհավասար խմբերի / դասակարգերի/ տրոհվելու հետևանքով , օբյեկտիվորեն ծնում է իշխանության այնպիսի կազմակերպում ,որը պետք է մի կողմից պահպաներ ունևորների շահերը, իսկ մյուս կողմից` զսպեր հակասությունը նրանց և հասարակության տնտեսապես կախյալ վիճակում գտնվող մասի միջև: Հասարակությունից առանձնացված այդպիսի կազմակերպություն եղավ պետությունը: Հենվելով Լյուիս Մորգանի բազմամյա հետազոտությունների վրա`  Ֆ. Էնգելսը գրել է,որ տնտեսապես իշխող դասակարգը պետության շնորհիվ դառնում է նաև քաղաքապես իշխող դասակարգ :

Պետությունը հատուկ հասարակական կազմակերպություն է , որը ի տարբերություն նախնադարյան համայնական հասարակարգի իշխանության կազմակերպության ,բաղկացած է մշտապես  հասարակական գործերի կառավարմամբ զբաղվող հատուկ մարմիններից: Պետականորեն կազմակերպված հասարակության առաջին ձևը ստրկատիրական հասարակությունն էր , որը հիմնականում բաժանվում  էր ստրուկների և ստրկատերերի: Ստրկատիրական պետությունը ապահովում, զսպում և կոորդինացնում էր նրանց շահերի անհաշտելիությունը: Ստրկատրիրական պետության կառուցվածքը , գործունեության բովանդակությունը համապատասխանում էին այդ հասարակության զարգացման մակարդակին:

Վ.Ի.Լենինը գրել է, որ <<պետությունը դրսևորում և արգասիք է դասակարգային հակասությունների անհաշտելիությն,որոնք օբյեկտիվորեն   չեն կարող հաշտեցվել>>:

Էնգելսը հիշատակում է պետության ծագման երեք հիմնական ձևեր` աթենական,հռոմեական և հին գերմանական: Աթենականը  պետության ծագման ամենամաքուր, ամենադասական ձևն է ,քանի որ պետությունը ծագում է անմիջապես ցեղային կարգի ներսում զարգացող դասակարգային հակադրություններից:

Հռոմում պետության կազմավորումն արագացվեց հռոմեկան  տոհմային ազնվականության /պատրիկների / դեմ հռոմեական տոհմերից դուրս ապրող իրավազուրկների պլեբեյների պայքարով:

Հին գերմանական պետության առաջացմանը ,ինչպես նշում է Ֆ. Էնգելսը ,զգալիորեն նպաստել է ուրիշների ընդարձակ տարածքների նվաճումը ,որոնց վրա իշխելու համար ցեղային կազմակերպությունը հարմար չէր:

Автор: Հովսեփ Գևորգյան

Բնական իրավունքի տեսություն


Որպես գիտական ուղղություն, այս տեսությունն ունի երկար պատմություն: Նրա հիմնական դրույթները ձևավորվել են դեռևս անտիկ շրջանում: Տվյալ տեսության էությունը կայանում է նրանում, որ պետության կոմից ստեղծված դրական իրավունքից բացի գոյություն ունի նաև դրական իրավունքից վեր կանգնած , բոլոր մարդկանց համար ընդհանուր , բնական իրավունքը: Վերջինս հիմնվում է հատկապես բնական իրավունքի պահանջների վրա  /կյանքի իրավունք,ազատ զարգացում, աշխատանք,մասնակցություն հասարակության և պետության գործերին/ :Բնական իրավունքի հասկացությունն իր մեջ ներառում է մարդու և քաղաքացու բնածին և անօտարելի իրավունքների մասին պատկերացումները,որոնք պարտադիր են ցանկացած պետության համար: Դեռ հռոմեական իրավաբանները քաղաքացիական իրավունքի և ժողովուրդների իրավունքների շարքում առանձնացնում էին բնական իրավունքը /jus naturale/, որպես բնության օրենքների և իրերի բնական կարգի արտացոլում:

Ցիցերոնն ասում էր,որ պետության օրենքը,որը հակասում է բնական իրավունքին , չի կարող դիտվել որպես օրենք: Բնական իրավունքի տեսությունն իր հիմնարար մշակումն ստացել է Լոկի, Ռուսոյի, Մոնտեսքյոյի, Հոլբախի, Ռադիշչևի և այլ մտածողների աշխատություններում: Դրանցում շարադրված գաղափարներն իրենց ամրապնդումն են ստացել ամերիկյան Անկախության հռչակագրում/1776թ/ , Քաղաքացու իրավունքներիև ազատությունների մասին ֆրանսիական հռչակագրում/1789թ/  և պետական այլ ակտերում : Մարդու բնածին , բնական իրավունքներն իրենց սահմանդրական ամրապնդումն են գտել ժամանակակից բոլոր իրավական պետություններում:

Քաղաքակիրթ հասարակությունում բնական և դրական իրավունքները հակադրելու հիմքեր չկան , քանի որ վերջինս ամրապնդում և պահպանում է մարդու բնական իրավունքները,կազմելով հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման համամարդկային ընդհանուր համակարգ:

Автор: Հովսեփ Գևորգյան

Իրավունքի սոցիոլոգիական դպրոց


Իրավունքի սոցիոլոգիական դպրոցը 20-րդ դարի իրավագիտության հիմնական ուղղություններից մեկն է: Ի տարբերություն իրավաբանական պոզիտիվիզմի ,որը իրավաբանական գիտության խնդիրները հանգեցնում է գործող իրավունքի ձևական տրամաբանական ուսումնասիրությանը. սոցիոլոգիական դպրոցը ծանրության կենտրոնը տեղափոխում է <<կենդանի իրավունքի>> ուսումնասիրման, այսինքն, իրավահարաբերությունների համակարգի , իրավունքի ոլորտում ,մարդկանց վարքի վրա:

Իրավագիտության մեջ սոցիոլոգիական ուղղության հիմնադիրը Էրլիխն է,որի <<Իրվունքի սոցիոլոգիա>> գիրքը այդ ուղղության հիմնական գաղափարների համակարգված շարադրաքն է: Ռուսաստանում սոցիոլոգիական դպրոցը ներկայացնում են Ս. Մ. Մուրոմգևը և Գ. Ֆ. Շերշենևիչը: Ամերիկյան ժամանակակից իրավունքի սոցիոլոգիական դպրոցի ներկայացուցիչը Ռ. Պաունդն է:

Սոցիոլոգիական ուղղության տարատեսակներից է համերաշխության տեսությունը,որը ներկայացնում է ֆրանսիացի իրավաբան Լեոն Դյուգին:

Նա գտնում է ,որ հասարակության մեջ չպետք է լինի ո′չ անհատին հրամայելու կոլեկտիվի իրավունք,ո′չ իր անձը կոլեկտիվին կամ այլ անձանց հարկադրելու անհատի իրավունք: Մարդիկ պետք է ենթարկվեն բոլորի համար պարտադիր նորմերին,որոնք բխում են ընդհանուր համերաշխությունից:

Ըստ Դյուգիի մեկնաբանության ,սոցիալական նորմը վարքի կանոն է ,որը կցվում է  հասարակական կյանքի արտաքին դրսևորումներին: Դյուգին գրում է. <<Պտությունը,ինչպես և անհատները , ենթարկվում են իրավունքի նորմին ,  իշխողների կամքը հանդիսանում է իրավական կամք,որը ի վիճակի է դիմելու հարկադրանքի միայն այն դեպքում ,երբ նա դրսևորվում է իրավունքի նորմի կողմից նախանշված սահմաններում>>: Սոցիալական համերաշխության կանոնները, ընդգծում է Դյուգին,կազմում են օբյեկտիվ իրավունքը,որը ենթարկված չէ պետությանը,բայց իրեն է ենթարկում պետությանը:

Վերանալով իրավունքի ձևական հատկանիշներից ,սոցիոլոգիական տեսությունը այն լրացնում է սոցիալական բովանդակությամբ,ապացուցում է , որ հասարակական կյանքում իրավունքը հավասարակշռող ուժ է:

Այս տեսության գաղափարները  հստակորեն արտահայտում են իրավական պետության էությունը,  որեում  և′  պետությունը, և′  նրա քաղաքացիները պետք է ենթարկվեն իրավունքին`  ի շահ ընդհանուր բարօրության…


Автор: Հովսեփ Գևորգյան

Դա ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ համաձայնեցված էր:


Սումգայիթ- արդյունաբերական կենտրոն Բաքվից 25 կմ դեպի հյուսիս:

Ինչպես իր գրքում հիշատակում է ԽՍՀՄ Ներքին  գործերի սպա Վիկտոր Կրիվոպուսկովը. << 250 հազար բնակչություն ունեցող քաղաքի 18 հազարը հայեր էին, որոնք իրենց  մտավոր ունակություններով տարբերվում էին տեղաբնիկ ադրբեջանցիներից: Սումգայիթի ադրբեջանցիները ապրում էին հիմնականում մարզային և գյուղական համայնքներում և չէին ստանում բավարար կրթություն, նրանց մոտ տիրում էր համատարած անգրագիտություն և հետևաբար` գործազրկություն, ալկոհոլիզմ, թմրամոլություն, դա էլ  հետագայում օգնեց  հակահայկական ծրագրի իրականացմանը>>:

Ամենօրյա իրենց ելույթներում` բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, մտադրված զրպարտչական լուրեր էին տարածվում, որ իբրև Հայաստանում  սպանում և բռնաբարում են ադրբեջանցիների, որպեսզի ատելություն սերմանեն ադրբեջանցիների մեջ և քաջալերեն հայերի սպանդն ու արտաքսումը իրենց տներից, որը և հաջողվում է կյանքի կոչել:

1988  թվականի փետրվարի 27-ին  ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսևը նմանատիպ մի հայտարարությամբ հանդես է գալիս  կենտրոնական հեռուստատեսությամբ, որ փետրվարի 22-ին փոխհրաձգության արդյունքում սպանվել են երկու ադրբեջանցի, չնշելով, որ դրանցից մեկը սպանվել է հենց տեղի ոստիկանի կողմից, դրանով իսկ ատելություն սերմանելով հայերի նկատմամբ: Որոշ աղբյուրների հավաստմամբ, նա փորձում էր այդ ճանապարհով խռովություն հրահրեր, ապա ` ադրբեջանցի ազգայնամոլների օգնությամբ պատժեր հայերին ու վախեցնելով վերջ դներ հայերի պահանջատիրական ցույցերին, որոնք ընթանում էին Ղարաբաղյան հարցի շուրջ: Դա ԽՍՀՄ բարձրաստիճանպաշտոնյաների հետ համաձայնեցված հայտարարություն էր:

1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի կողմից  սկսվում է հայերի հալածումը, որը ուղեկցվում է զանգվածային բռնությամբ, անխղճորեն սպանում ու հրկիզում էին, թալանում ու ոչնչացնում էին նրանց ունեցվածքը,արյունահեղությունը շարունակվում է 3  օր: Ադրբեջանի ԽՍՀ  (ԽՍՀՄ գերագույն ղեկավարության համաձայնությամբ) կողմից իրականացվեց հայերի տեղահանություն և կոտորած, կրկնությունը  1915 թվականի…     ԴԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ:

Ադրբեջանի ԽՍՀ-ի կողմից հրապարակված 26 հայերի սպանությունը չի համապատասխանում իրականությանը, քանզի այդ օրերին սպանվել են հարյուրավոր հայեր, դա է վկայում հարյուրավոր  դիակների առկայությունը տարբեր քաղաքային և մարզային դիահերձարաններում:

Կրիվապուսկովի վկայությամբ Սումգայիթում կենդանի մնացած հայերը երազում էին մեռնել անմիջապես` հրազենային զենքից կամ դանակահարությունից, քանզի իրենց սպասվում էր ավելի դաժան, տանջալից մահ: Երեք օրում սպանվել էր հարյուրավոր հայեր, դրանց կոնկրետ թիվը հայտնի չէ :

Խորհրդային իշխանությունը կատարվածը ամեն կերպ փորձում էր թաքցնել, չէ որ կատարվածը իրենց իսկ մտահաղացումն էր: Լրատվամիջոցները անդրադառնում էին տարբեր պետությունների անկարգություններին, սակայն Սումգայիթի մասին որևէ հիշատակում չէր լինում, իշխանամետ  լրատվամիջոցներն  էլ եղածը մեկնաբանում էին որպես հայ աշխատավորների ընդվզում:

Իր ելույթում ամերիկյան կենգրեսական Ֆրենկ Փալոունը նշում է, որ ադրբեջանական կառավարությունը հետևողականություն չցուցաբերեց կատարվածի վերաբերյալ, հանցագործության  մասնակիցները ոչ միայն չստացան իրենց հասանելի պատիժը, այլ նույնիսկ դարձան խորհրդարանի պատգամավորներ:

Խորհրդային իշխանության, հանձինս Գորբաչովի և Կատուսևի, յուրաքանչյուր քայլը եղել է կանխամտածված և հավասարազոր է երիտթուրքական ոճրագործությանը: Նրանք թուլատրել են, ավելին` քաջալերել են Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարությանը, կազմակերպել Սումգայիթյան ոճրագործությունը, ոչ մի քայլ չանելով միջամտել այդ արյունալի կոտորածին:

Ինչ նպատակ էր իրականում  հետապնդում ԽՍՀՄ և Ադրբեջանի ԽՍՀ բարձրաստիճնան պաշտոնյաների կողմից կատարված գործողությունները, հայտնի չէ, սակայն մի բան փաստ է` Սումգայիթում կատարվածը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է , այն պետք  է դատապարտվի:

Автор: Հովսեփ Գևորգյան

Բարոյականության նորմերը դրսից տրված պահանջ են


Բարոյականությունը ներկայացնում է մարդու ոչ թե ինքն իր նկատմամբ պահանջները, այլ մարդու նկատմամբ հասարակության պահանջները, ոչ թե մարդն է որոշում,թե ինքն ինչպես պետք է վերաբերվի մյուսներին, այլ հասարակությունն է սահմանում , թե ինչպես պետք է մարդը վերաբերվի մեկ այլ մարդու,ոչ թե առանձին անհատն է գնահատում իր վարքը դրական կամ բացասական , այլ հասարակությունը: Հասարակությունը կարող է արարքը բարոյապես դրական ընդունել,չնայած այն այդպիսին չէ անհատի համար, և հասարակությունը կարող է համարել,որ արարքը անարժան է բարոյական տեսակետից,չնայած այն լիովին խրախուսվում է անհատական տեսակետից:
Գոյություն ունի այն տեսակետը,որ բարոյական օրենքները դրված են մարդու էության մեջ: Արտաքնապես նրանք դրսևորվում են պայմանավորված կյանքի այս կամ այն վիճակով,որում հայտնվում է անհատը: Մյուսները կտրականապես հաստատում են,որ բարոյականության նորմերը մարդուն դրսից տրված պահանջ են:
Ըստ էության հիմքեր չկան անջրպետ անցկացնելու բարոյական պահանջների անհատական և սոցիալական բնութագրերի միջև,քանի որ դրանցում օրգանապես միահյուսված են մեկի և մյուսի տարրերը: Պարզ է մի բան, որ ցանկացած սոցիալական նորմ ունի ընդհանուր բնույթ և այս իմաստով այն հասցեագրվում է ոչ թե կոնկրետ անհատի,այլ բոլորին կամ անհատների մեծ խմբի:Բարոյական նորմերը կարգավորում են ոչ թե մարդու <ներքին> աշխարհը,այլ փոխհարաբերությունը մարդկանց միջև:
Սակայն չպետք է աչքաթող անել բարոյական պահանջների անհատական ասպեկտները:Վերջին հաշվով, դրանց կենսագործումը կախված է մարդու բարոյական հասունությունից ,նրա բարոյական հայացքների հաստատունությունից,նրա անհատական շահերի սոցիալական կողմնորոշումից: Եվ այստեղ առաջնային դեր են խաղում այնպիսի անհատականացված բարոյական չափանիշներ ,ինչպիսիք են խիղճը,պարտքը,որոնք մարդու վարքը ուղղում են սոցիալական բարոյականության հունը: Իր վերաբերմունքի բարոյական կամ անբարոյական լինելու վերաբերյալ անհատի ներքին համոզմունքը զգալիորեն որոշում է նաև նրա սոցիալական արճեքականությունը:
Автор: Հովսեփ Գևորգյան