Իրավունքի հոգեբանական տեսություն


Այս տեսությունը մեծ տարածում գտավ XX դարի սկզբին,ռուս նշանավոր գիտնական Լ.Ի. Պետրաժիցկու հիմնարար հայացքներում , իսկ հետո նաև արտասահմանյան այլ հեղինակների աշխատություններում(Դյուիի, Մերիլլի, Ռոսսի, Էլլիոտի և այլն):

Պետրաժիցկին գտնում էր ,որ էմպիրիկ (փորձապաշտ) գիտությունն ուսումնասիրում է կեցության երկու տեսակ` ֆիզիկական և հոգեկան: Իրավունքը որպես այդ կեցության երևույթներից մեկը,պատկանում է հոգեկան աշխարհին և իրենից ներկայացնում է մարդկանց իմպերատիվ-որոշիչ(պարտադիր-հավակնոտային) ապրումներ:Մարդկային արարքները կարող են լինել ազատ և կաշկանդված: Պետրաժիցկին կամքի ներքին կաշկանդվածության գիտակցումը,մարդու վարքըա նվանում է բարոյական գիտակցություն:Դա բարոյական պարտադրողականության գիտակցությունն է : Նրա հիմքում ընկած են  հատուկ հույզեր, որոնք մարդ վերապրում է որպես ազատության ներքին խոչընդոտ, և որոնք մարդուն մղում են որոշակի գործողություների: Նորմերը, որպես ամբողջատիրական արգելքներ և թելադրանքներ , միայն այդ ապրումների  արտացոլումներն են:

Հոգեբանական տեսությունը տարբերում է բարոյական պարտքը` որպես իրավական  պարտականություն  և բարոյական պարտքը` որպես բարոյական պարտականություն : Եթե մեր պարտքը բարոյական գիտակցության մեջ պատկերանում է որպես ուրիշ մարդու հետ կապված, հոգեբանորեն նրան ամրացված, որպես իրեն պատկանող ,իսկ այդ ուրիշը հավակնություն ունի մեր պարտքի ,մեր կողմից պարտականության կատարման նկատմամբ ,ապա այդ դեպքում  խոսքը վերաբերում է իրավաբանական պարտքին : Իսկ եթե պարտքը մենք պատկերացնեում ենք ուրիշին չպատկանող ,իսկ այդ ուրիշը չի հավակնում մեր կողմից մեր պարտքի կատարման նկատմամբ ,ապա այս դեպքում առկա է բարոյական պարտականությունը :

Իրավական ապրումների հիմքում ընկած են պարտքի հատկանշային (հավակնող)հույզերը ,իսկ բարոյականի հիմքում ` միայն իմպերատիվ (պարտադիր,բայց ոչ հավակնող ) բարոյական հույզերը:Եթե իրավական ոլորտում սովորական է իրավունքների վաճառքը,ապա բարոյական ոլորտում այն անիմաստ է:Եթե իրավական ոլորտում անհրաժեշտ է տարբերել սուբյեկտների և օբյեկտների զույգային բնույթը (ով է պարտավոր և ինչ է պարտավոր, ով հավակնություն ունի կատարելու պարտականությունները և ինչի իրավունք ունի նա), ապա բարոյականության ոլորտում կարևոր է իմանալ  ով է պարտավոր(սուբյեկտը) և ինչ է պարտավոր(օբյեկտը): Այդ պատճառով էլ իրավունքը տարբերվում է նաև ապացուցելիությամբ և ենթրկվում է վերահսկողության:

Պետրաժիցկին իրավունքը բաժանում է ինքնավարի (կամ ինուիտիվի) և դրականի : Ինքնավար իրավունք առաջանում է խղճի ներքին <ձայնի> կանչով իրագործվող ապրումներ : Դրական իրավական պատկերացումը գոյություն ունի այն ժամանակ,երբ այն հիմնված է ուրիշի հեղինակության վրա,արտաքին նորմատիվ ակտի վրա : Ինքնավար իրավունքը կրում է անահտական- ազատ  և փոփոխական -տարատեսակ բնույթ : Իսկ դրական իրավունքը ի վիճակի է ստեղծել իրավունքի բոլոր սուբյեկտների համար պարտադիր իրվական նախադրյալներ:

Պետրաժիցկին հիմնավորում է , որ իրավունքը կատարում է բաշխիչ և կազմակերպական հասարակական ֆունկցիաներ : Բաշխիչ  ֆունկցիաների բովանդակությունն արտահայտվում  է նրանում , որ իրավական հոգեբանությունը անհատների և նրանց միավորների միջև բաշխում է տարբեր նյութական բարիքներ ,ինչպես նաև քաղաքացիների օժտում է իդեալական բարիքներով անձի անձեռնմխելիությամբ,խղճի ազատությամբ ,խոսքի ազատությամբ և այլն : Սուբյեկտներին կառավարման լիազորություններով օժտելը իրավունքի կազմակերպական ֆունկցիայի  էությունն է :