Նոյեմբերի 17-ը` Ուսանողության միջազգային օր


Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհը նշում է Ուսանողության միջազգային օրը։ Այն նշում են աշխարհի տարբեր երկրներում:

1939թ. հոկտեբերի 28-ին ուսանողներները օկուպացված Չեխոսլովակիայում դուրս էին եկել ցույցի: Սակայն ֆաշիստ օկուպանտների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը: Յանի թաղման օրը, նոյեմբերի 15-ը ևս վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին:

1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և մոտ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը, ըստ որոշ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։ Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա հիմնվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։

Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր։

Այսօր արդեն նոյեմբերի 17-ը համարվում է ուսանոցների խորհրդանշական համախմբման օր:

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում նույնպես տոնում են Ուսանողության միջազգային օրը:

Оставьте комментарий