Իրավունքի սոցիոլոգիական դպրոց


Իրավունքի սոցիոլոգիական դպրոցը 20-րդ դարի իրավագիտության հիմնական ուղղություններից մեկն է: Ի տարբերություն իրավաբանական պոզիտիվիզմի ,որը իրավաբանական գիտության խնդիրները հանգեցնում է գործող իրավունքի ձևական տրամաբանական ուսումնասիրությանը. սոցիոլոգիական դպրոցը ծանրության կենտրոնը տեղափոխում է <<կենդանի իրավունքի>> ուսումնասիրման, այսինքն, իրավահարաբերությունների համակարգի , իրավունքի ոլորտում ,մարդկանց վարքի վրա:

Իրավագիտության մեջ սոցիոլոգիական ուղղության հիմնադիրը Էրլիխն է,որի <<Իրվունքի սոցիոլոգիա>> գիրքը այդ ուղղության հիմնական գաղափարների համակարգված շարադրաքն է: Ռուսաստանում սոցիոլոգիական դպրոցը ներկայացնում են Ս. Մ. Մուրոմգևը և Գ. Ֆ. Շերշենևիչը: Ամերիկյան ժամանակակից իրավունքի սոցիոլոգիական դպրոցի ներկայացուցիչը Ռ. Պաունդն է:

Սոցիոլոգիական ուղղության տարատեսակներից է համերաշխության տեսությունը,որը ներկայացնում է ֆրանսիացի իրավաբան Լեոն Դյուգին:

Նա գտնում է ,որ հասարակության մեջ չպետք է լինի ո′չ անհատին հրամայելու կոլեկտիվի իրավունք,ո′չ իր անձը կոլեկտիվին կամ այլ անձանց հարկադրելու անհատի իրավունք: Մարդիկ պետք է ենթարկվեն բոլորի համար պարտադիր նորմերին,որոնք բխում են ընդհանուր համերաշխությունից:

Ըստ Դյուգիի մեկնաբանության ,սոցիալական նորմը վարքի կանոն է ,որը կցվում է  հասարակական կյանքի արտաքին դրսևորումներին: Դյուգին գրում է. <<Պտությունը,ինչպես և անհատները , ենթարկվում են իրավունքի նորմին ,  իշխողների կամքը հանդիսանում է իրավական կամք,որը ի վիճակի է դիմելու հարկադրանքի միայն այն դեպքում ,երբ նա դրսևորվում է իրավունքի նորմի կողմից նախանշված սահմաններում>>: Սոցիալական համերաշխության կանոնները, ընդգծում է Դյուգին,կազմում են օբյեկտիվ իրավունքը,որը ենթարկված չէ պետությանը,բայց իրեն է ենթարկում պետությանը:

Վերանալով իրավունքի ձևական հատկանիշներից ,սոցիոլոգիական տեսությունը այն լրացնում է սոցիալական բովանդակությամբ,ապացուցում է , որ հասարակական կյանքում իրավունքը հավասարակշռող ուժ է:

Այս տեսության գաղափարները  հստակորեն արտահայտում են իրավական պետության էությունը,  որեում  և′  պետությունը, և′  նրա քաղաքացիները պետք է ենթարկվեն իրավունքին`  ի շահ ընդհանուր բարօրության…


Автор: Հովսեփ Գևորգյան

Оставьте комментарий