Դա ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ համաձայնեցված էր:


Սումգայիթ- արդյունաբերական կենտրոն Բաքվից 25 կմ դեպի հյուսիս:

Ինչպես իր գրքում հիշատակում է ԽՍՀՄ Ներքին  գործերի սպա Վիկտոր Կրիվոպուսկովը. << 250 հազար բնակչություն ունեցող քաղաքի 18 հազարը հայեր էին, որոնք իրենց  մտավոր ունակություններով տարբերվում էին տեղաբնիկ ադրբեջանցիներից: Սումգայիթի ադրբեջանցիները ապրում էին հիմնականում մարզային և գյուղական համայնքներում և չէին ստանում բավարար կրթություն, նրանց մոտ տիրում էր համատարած անգրագիտություն և հետևաբար` գործազրկություն, ալկոհոլիզմ, թմրամոլություն, դա էլ  հետագայում օգնեց  հակահայկական ծրագրի իրականացմանը>>:

Ամենօրյա իրենց ելույթներում` բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, մտադրված զրպարտչական լուրեր էին տարածվում, որ իբրև Հայաստանում  սպանում և բռնաբարում են ադրբեջանցիների, որպեսզի ատելություն սերմանեն ադրբեջանցիների մեջ և քաջալերեն հայերի սպանդն ու արտաքսումը իրենց տներից, որը և հաջողվում է կյանքի կոչել:

1988  թվականի փետրվարի 27-ին  ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսևը նմանատիպ մի հայտարարությամբ հանդես է գալիս  կենտրոնական հեռուստատեսությամբ, որ փետրվարի 22-ին փոխհրաձգության արդյունքում սպանվել են երկու ադրբեջանցի, չնշելով, որ դրանցից մեկը սպանվել է հենց տեղի ոստիկանի կողմից, դրանով իսկ ատելություն սերմանելով հայերի նկատմամբ: Որոշ աղբյուրների հավաստմամբ, նա փորձում էր այդ ճանապարհով խռովություն հրահրեր, ապա ` ադրբեջանցի ազգայնամոլների օգնությամբ պատժեր հայերին ու վախեցնելով վերջ դներ հայերի պահանջատիրական ցույցերին, որոնք ընթանում էին Ղարաբաղյան հարցի շուրջ: Դա ԽՍՀՄ բարձրաստիճանպաշտոնյաների հետ համաձայնեցված հայտարարություն էր:

1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի կողմից  սկսվում է հայերի հալածումը, որը ուղեկցվում է զանգվածային բռնությամբ, անխղճորեն սպանում ու հրկիզում էին, թալանում ու ոչնչացնում էին նրանց ունեցվածքը,արյունահեղությունը շարունակվում է 3  օր: Ադրբեջանի ԽՍՀ  (ԽՍՀՄ գերագույն ղեկավարության համաձայնությամբ) կողմից իրականացվեց հայերի տեղահանություն և կոտորած, կրկնությունը  1915 թվականի…     ԴԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ:

Ադրբեջանի ԽՍՀ-ի կողմից հրապարակված 26 հայերի սպանությունը չի համապատասխանում իրականությանը, քանզի այդ օրերին սպանվել են հարյուրավոր հայեր, դա է վկայում հարյուրավոր  դիակների առկայությունը տարբեր քաղաքային և մարզային դիահերձարաններում:

Կրիվապուսկովի վկայությամբ Սումգայիթում կենդանի մնացած հայերը երազում էին մեռնել անմիջապես` հրազենային զենքից կամ դանակահարությունից, քանզի իրենց սպասվում էր ավելի դաժան, տանջալից մահ: Երեք օրում սպանվել էր հարյուրավոր հայեր, դրանց կոնկրետ թիվը հայտնի չէ :

Խորհրդային իշխանությունը կատարվածը ամեն կերպ փորձում էր թաքցնել, չէ որ կատարվածը իրենց իսկ մտահաղացումն էր: Լրատվամիջոցները անդրադառնում էին տարբեր պետությունների անկարգություններին, սակայն Սումգայիթի մասին որևէ հիշատակում չէր լինում, իշխանամետ  լրատվամիջոցներն  էլ եղածը մեկնաբանում էին որպես հայ աշխատավորների ընդվզում:

Իր ելույթում ամերիկյան կենգրեսական Ֆրենկ Փալոունը նշում է, որ ադրբեջանական կառավարությունը հետևողականություն չցուցաբերեց կատարվածի վերաբերյալ, հանցագործության  մասնակիցները ոչ միայն չստացան իրենց հասանելի պատիժը, այլ նույնիսկ դարձան խորհրդարանի պատգամավորներ:

Խորհրդային իշխանության, հանձինս Գորբաչովի և Կատուսևի, յուրաքանչյուր քայլը եղել է կանխամտածված և հավասարազոր է երիտթուրքական ոճրագործությանը: Նրանք թուլատրել են, ավելին` քաջալերել են Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարությանը, կազմակերպել Սումգայիթյան ոճրագործությունը, ոչ մի քայլ չանելով միջամտել այդ արյունալի կոտորածին:

Ինչ նպատակ էր իրականում  հետապնդում ԽՍՀՄ և Ադրբեջանի ԽՍՀ բարձրաստիճնան պաշտոնյաների կողմից կատարված գործողությունները, հայտնի չէ, սակայն մի բան փաստ է` Սումգայիթում կատարվածը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է , այն պետք  է դատապարտվի:

Автор: Հովսեփ Գևորգյան

Оставьте комментарий