Ստեփան Ծաղիկյան

Ստեփան Ծաղիկյանը ծնվել է 1886 թվականին Խոտորջուրի Մոխրկուտ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Տրապիզոնում։ 1908 թվականին մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը։ 1914 թվականին, որպես կամավորական առաջին ջոկատի մարտիկ, Սեպուհի` Արշակ Ներսիսյանի վաշտում, մասնակցել է Թուրքիայի դեմ մղվող ռազմական գործողություններին։ 1918-1920 թվականներին ծառայել է Հայաստանի առաջին Հանրապետության բանակում։ 1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում:»[1]Հետագայում՝ Ստալինյան ռեժիմի տարիներին աքսորվել է Սիբիր, որտեղ և կնքել է իր մահկանացուն։ Մահվան տարեթիվը անհայտ է։[2]

Оставьте комментарий