Իրավունքը և կրոնը


Մարդկային հասարակության զարգացման որոշակի փուլերում կրոնական / կանոնական/ իրավունքը խաղացել է էական դեր ,հատկապես այն երկրներում,ուր կրոնը ճանաչվում էր պետական ինստիտուտ: Միջնադարյան շրջանը մեզ տալիս է ոչ քիչ նմանատիպ օրինակներ: Եկեղեցական իրավասությանն էին վերաբերում ամուսնա-ընտանեկան ,գույքային և նույնիսկ քրեական իրավահարաբերությունների մեծ մասը: Աշխարհիկ դատարնների և  պետության իրավաստեղծ գործունեության դերի բարձրացմամբ կանոնական իրավունքի գործունեության ոլորտը նեղանում է: Օրինակ , <<1917թ. Կանոնական իրավունքի օրենսգիրքը>>, որը հրատարակել է Բենեդիկտ 15-րդ պապը, հիմնականում կարգավորում էր ներեկեղեցական գործերը: Սույն օրենսգրքում բովանդակվող նորմերը կարելի էր քննարկել միայն այն չափով , որ չափով որ նրանք այս կամ այն պետության կողմից ճանչվում էին պարտադիր:

Ներկայումս արաբական մի շարք երկրներում իրավունքի տարածված աղբյուր է համարվում մուսուլմանական կրոնական հայցքները: Մուսուլմանական իրվունքը նշանակալիորեն տարբերվում է մյուս բոլոր իրավական համակարգերից : Այն իրենից ներկայացնում է իսլամի կրոնի կողմերից մեկը:

Այս կրոնի էությունը կայանում է նրանում , որ այն. առաջին, սահմանում է դոգմաներ և ճշտում ,թե ինչին պետք է հավատան մուսուլմանները և երկրորդ, պատվիրում է հավատացյալներին` թե ինչ պետք է անեն և ինչ պետք է չանեն: Այսպես կոչված <<Շար>> կամ <<Շարիաթ>> -ը  այն է ,ինչ կոչում են մուսուլմանական իրավունք: Այդ իրավունքը ցույց է տալիս մուսուլմանին,ինչպես պահի իրեն կրոնին համապատասխան:

Մուսուլմանական իրավունքի հիմքում ընկած են չորս աղբյուրներ.

ա. սուրբ Ղուրան ,այն բաղկացած է Ալլահի ասացվածքներից ,որոնք ուղղված են նրա մարգարեներից վերջինին ու Մուհամմեդի պատգամաբերերին,

բ. Սուննա` Մուհամմեդի գործողություններին և ասույթներին վերբերող ,ավանդական կանոնների ժողովածու է` վերարտադրված մի շարք միջնորդների կողմից,

գ. Իջմա` Ղուրանի դրույթների կոնկրետացումը խոշոր իսլամագետ գիտնականների մեկնաբանությամբ,

դ. Կիյաս`  դատողություններ մուսուլմանների կյանքի այն երևույթների համանմանությամբ,որոնք ընդգրկված չեն  մուսուլմանական իրվունքի նախորդ աղբյուրներում: Այդպիսի դատողություններին տրվում է օրինական , համապարտադիր բնույթ:

Չնայած հասարակական հարաբերությունների կարգավորման գործում մուսուլմանական իրավունքի նշանակալից դերին , վերջին ժամանակներս մուսուլմանական շատ երկրներում առավել լայնորեն են օգտագործվում իրավունքի այնպիսի աղբյուրներ,ինչպես իրավական սովորույթը և նորմատիվ իրավական ակտը/օրենսդրությունը/  :

Оставьте комментарий